Լրահոս
Օրվա լրահոսը

Ստոլտենբերգի «վոյաժը» Հարավային Կովկասի երկրներին եվրատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու հերթական փորձն է. Զախարովա

Մարտ 20,2024 15:10

Ստոլտենբերգի «վոյաժը» Հարավային Կովկասի երկրներին եվրատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու հերթական փորձն է. արտաքին քաղաքականության արդի հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բանն այն է, որ տարածաշրջանում խնդիրները կարծես թե պակասել են, իսկ Արեւմուտքում ո՞ւմ կարող է դա ձեռնտու լինել: Այստեղից էլ այդ երկրների հարաբերությունները միմյանց և ՌԴ-ի հետ փչացնելու չդադարող փորձերը»,-նշել է Զախարովան:

Զախարովայի խոսքով՝ վերջին շրջանում ակտիվություն է նկատվում հայկական ուղղությամբ. Երևանին է պարտադրվում «անհատական ադապտացիա Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության մեջ» ծրագիրը: Նրանց ջանքերն ուղղված են Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վարկաբեկմանը, ինչպես նաև շփումների ամբողջական դադարեցմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031