Հայկական կողմի հետ կապի մեջ ենք ՀՀ-ում ռուսական ալիքների հեռարձակման հարցի կարգավորման նպատակով, ստացել ենք իրենց մշակումները և փոխանցել ենք մերը. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք հիշում ենք, թե ինչ կարգախոսների ներքո էին գալիս Հայաստանի ներկա իշխանությունները՝ լիակատար անկեղծություն, խոսքի ազատություն։ Ես չեմ ուզում մտածել, որ նրանք կգնան ալիքների անջատման կամ գրաքննության ճանապարհով»,- նշել է Զախարովան: