Ոսկեպար գյուղում այսօր գյուղացիները քննարկում են անցկացրել՝ դեմ արտահայտվելով իշխանության՝ Տավուշի մարզի 4 գյուղերը հանձնելու ծրագրին։
Քննարկումից հետո Ոսկեպարի բնակիչները լրագրողների հետ զրույցում ասացին, որ համաձայն չեն իշխանության որոշման հետ, թույլ չեն տալու, որպեսզի այդ ծրագիրն իրականացվի, մինչեւ վերջ պայքարելու են։
Ըստ գյուղացիների՝ այդ գյուղերը հանձնելու դեպքում Ոսկեպարը կդառնա անկլավ։
«Փաշինյանը մեզ վախեցրեց, որ պատերազմ կսկսվի։ Ինքը ի՞նչ իրավունք ունի ասելու՝ Թուրքիան կհարձակվի։ Ասաց՝ Պակիստանն այնտեղից կհարձակվի, Ադրբեջանն ու Թուրքիան կհարձակվեն, լավ է չասաց՝ Իրանն ու Վրաստանն էլ կհարձակվեն։ Ինքը ուզում է վախեցնել մեզ, բայց վախեցող չկա։ Գյուղում երիտասարդներ կան, եւ պատրաստ ենք մինչեւ վերջ կռվել»,- հայտարարեցին գյուղացիները։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ