Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջազգային պաշտպանության ներքո իրենց հայրենիք վերադառնալու արցախահայության իրավունքը բանակցային դիրքորոշում չէ, այլ մանդատ․ հայտարարություն

Մարտ 20,2024 14:15

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԱՐՏ 12, 2024թ․ ԲԱՆԱՁևԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը ողջունում է Եվրոպական խորհրդարանի 2024 թվականի մարտի 22-ի բանաձևի 14-րդ կետում ներկայացվածնախաձեռնությունը, որը միանշանակորեն հաստատում է արցախահայության՝ միջազգային ներկայության ներքո հայրենիք վերադառնալու իրավունքը:

Խորհրդարանի վճռական կոչն ընդգծում է այն իրողությունը, որ արցախահայության անվտանգությունն ու ապահովությունը չի կարող երաշխավորվել առանց միջազգային ներկայության և պաշտպանության։ Բանաձևում հայտարարված ձևակերպմանը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համահունչ հանձնախումբը պատրաստ է ներգրավվել միջազգայինմանդատ ունեցող գործընթացում, որն ապահովում է արցախահայության՝ անվտանգ, արժանապատիվ վերադարձը իրենց հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո, հարգելով նրանցինքնորոշման իրավունքը։

Միջազգային պաշտպանության ներքո իրենց հայրենիք վերադառնալու արցախահայության իրավունքը բանակցային դիրքորոշում չէ, այլ մանդատ՝ հիմնված մարդու իրավունքների և միջազգայինիրավունքի հիմնարար սկզբունքների վրա։

Հակառակ բանաձևին Ադրբեջանի ապակառուցողական արձագանքին, խորհրդարանի ներգրավվածությունն այս հարցի լուծմանը ոչ միայն արդարացված և ողջունելի է, այլև կարևոր և ծանրակշիռ: Այս հարցում Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումն ընդգծում է միջազգային վերահսկողության անփոխարինելի դերը արցախահայության՝ իրենց հայրենի հող անվտանգ և արժանապատիվվերադարձի ապահովման, ինչպես նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանության գործում, որը ներկայումս ամեն օր ենթարկվում է քանդման և պղծման:

Չափազանց կարևոր է անհապաղ ստեղծել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմ և ձևաչափ։ Կոչ ենք անում անդամ պետություններին ևմիջազգային կազմակերպություններին ակտիվորեն աշխատել հիմնարար իրավունքներից շարունակվող զրկանքների վերացման և Արցախի բնիկ ժողովրդի վերջնական ոչնչացումը կանխելուուղղությամբ և կոչ ենք անում ԵՄ կառույցներին, ներառյալ ԵՄ գործադիրին, անհապաղ քայլեր ձեռնարկել ԵՄ բանաձևում արված կարևոր կոչերն իրականացնելու ուղղությամբ։

Հարկադիր տեղահանումը չի կարող լեգիտիմացվել որպես հակամարտությունների կարգավորման մեթոդ: Իրավիճակի լրջության գիտակցումը և խաղաղության և արդարության ապահովմաննուղղված միջազգային ջանքերի հետ համագործակցելը իրական հաշտեցման և կայուն խաղաղության միակ ճանապարհն է։

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031