«Լեռնադահուկային սահուղիներ, հնագույն պատմություն և համեղ խոհանոց. ահա՛ բոլոր նախապայմանները Հայաստան այցելելու համար» – այսպես է նկարագրել հայտնի եվրոպական Euronews հեռուստաալիքը Հայաստանը որպես պարտադիր այցելության վայր։
«Հայաստանի գյուղական շրջանները հնարավորություն կտան լավագույնս բացահայտելու երկիրը, քանի որ այստեղ զբոսաշրջիկներն ականատես կլինեն հայկական կենցաղին, կուսումնասիրեն երկրի հարուստ մշակութային ժառանգությունը, ինչպես նաև հայկական սովորույթներն ու ավանդույթները»- նշել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը՝ Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ ITB Berlin զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսի ժամանակ։
Ամբողջական հոդվածը հետևյալ հղումով:
ՀՀ Զբոսաշրջության կոմիտե
Կարդացեք նաև