Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանա հայրերին հորդորեց առավել ջանասիրությամբ շարունակել իրենց ծառայությունն ի բարօրություն հայ ժողովրդի

Մարտ 20,2024 13:45

 Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, անդրադարձավ վերապատրաստման դասընթացների ընթացքին և դրանց արդյունավետությանը։

Այնուհետև Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին, կարևորեց վերապատրաստման այս դասընթացները, որոնք հնարավորություն են ընձեռում տարբեր թեմերից ժամանած հոգևորականներին հաղորդակից լինելու Սուրբ Էջմիածնի խորհրդին և առաքելությանը, ինչպես նաև իրենց ուխտը վերանորոգելու և միմյանց հետ հոգևոր փորձառությամբ փոխանակվելու։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց քահանա հայրերին առավել ջանասիրությամբ շարունակել իրենց նվիրյալ ծառայությունն ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի։

Հանդիպմանը հոգևորականների անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունեց Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմի Պյատիգորսկի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Արամ ավագ քահանա Հունանյանը։ Տեր Հայրն իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին դասընթացների կազմակերպման համար՝ վստահեցնելով, որ դրանք  իրենց օգտակարությունն են բերում եկեղեցականների հովվական ծառայությանն առավել արդյունավորման գործում։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031