Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն իրապես լուրջ խնդիրներ ունի խմելու ջրի պաշարների հարցում, որոնք էլ փորձելու է մեր հաշվին լուծել. Տաթևիկ Հայրապետյան

Մարտ 20,2024 12:36

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի փաստացի խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը հեգնանքով ասում է, որ իրենք Հայաստանին ներկայացրել են ոչ միայն «չորս գյուղերի», այլև պահանջներ են ներկայացրել Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի նկատմամբ։

Ըստ Զուլֆուգարովի, Փաշինյանը փորձում է թեման շեղել, բայց դա իրեն չի հաջողվի: «Բոլշևիկների ժամանակ անարդար բան է տեղի ունեցել… Գյոյչայի կեսը Ադրբեջանինն է»,- նշում է Զուլֆուգարովը: Նա նաև խոստովանում է, որ երկարաժամկետ առումով Բաքուն պետք է վերահսկողություն սահմանի խմելու ջրի պաշարների հանդեպ: Նա նաև արձանագրում է, որ Բաքուն խորհրդային շրջանի որևէ քարտեզ չի ընդունում, կամ ամեն հարցի հետ կապված կարելի է տարբեր քարտեզներ քննարկել:

Իմ կողմից նշեմ, որ Ադրբեջանն իրապես լուրջ խնդիրներ ունի խմելու ջրի պաշարների հարցում, որոնք էլ փորձելու է մեր հաշվին լուծել: Սա հերթական ապացույցն է, որ չկա բանակցային տրամաբանություն, Ադրբեջանը ոչնչի համաձայն չէ, որևէ քարտեզ որպես հիմք չի ընդունում, ուստի միակողմանի հերթական զիջումը ոչ միայն խաղաղություն չի բերելու, այլ ավելի խոցելի է դարձնելու Հայաստանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031