Ադրբեջանին հայկական գյուղերի հանձնումը նոր զիջումների ճանապարհ կբացի, «Говорит Москва» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Տավուշի և Արարատի հայկական գյուղերն ապահովում են Վրաստան և Իրան տարանցումը: Զրկվելով դրանցից Հայաստանը վտանգի տակ կդնի իր ռազմավարական կոմունիկացիաները: Եվ դրանից հետո Թուրքիան ու Ադրբեջանը կպահանջեն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը։
Զատուլինը նշել է՝ Հայաստանի իշխանություններն իրենց զիջողականությունն արդարացնում են նրանով, թե իբր ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը հրաժարվել են պաշտպանել երկիրը։
Կարդացեք նաև
Միևնույն ժամանակ Զատուլինն Ադրբեջանին ՌԴ դաշնակից չի համարում ՀՀ-ի արևմտամետ «ուղղության» ֆոնին. Բաքուն մնում է Անկարայի դաշնակիցը։