Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանափոխություն է պետք

Մարտ 20,2024 14:00

Սփյուռքահայ գործարարն անհանգստացած է

Մեր երկիրը, ինչպես նաեւ ողջ հայությունը ճգնաժամի մեջ է, եւ մենք պետք է վերացնենք այն, բայց դրա համար իշխանափոխություն է պետք։ Գործողություններն արդեն հստակ պետք է լինեն, եւ դրանց սկիզբն այսօր պետք է դրվի. այս կարծիքին է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Լոսանջելես քաղաքում բնակվող գործարար Արման Նարինյանը: Նրա կարծիքով, անհրաժեշտ է միավորվել, այդ թվում՝ սփյուռքի ներկայացուցիչների հետ. «Օրենքի շրջանակում իշխանափոխությունը հնարավոր է։ Կարեւոր է կոտրել այն առասպելը, որ ճգնաժամային ժամանակներում իշխանափոխություն պետք չէ։ Եթե մենք չգնանք փոփոխությունների, ապա վերջնականապես կձախողվենք։ Փոփոխությունները պետք է սկսենք ներսից` ձեւավորելով հանրային կամք»:

Տեւական ժամանակ ապրելով ԱՄՆ-ում, Արման Նարինյանն ուշադրությամբ հետեւել է հայաստանյան զարգացումներին: Ինչպես դրսում բնակվող մեր հայրենակիցներից շատերը, նա էլ փորձել է իր հնարավորությունների եւ կարողությունների շրջանակներում օգնել թե 44-օրյա պատերազմից հետո զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին, թե Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:

Բարդ իրավիճակում հայրենիքին եւ հայրենակիցներին սատար կանգնելը գործարարն իր պարտքն է համարում, բայց, միաժամանակ, իր գնահատմամբ, շատ ջանքեր ապարդյուն են անցնում՝ ՀՀ իշխանության վարած անհեռատես քաղաքականության արդյունքում: Իբրեւ վերջին շրջանի գործընթացների ակտիվ մասնակից, Արման Նարինյանն արձանագրում է, որ Սփյուռքում եւս մեծացել է հայաստանյան գործող իշխանության նկատմամբ դժգոհությունը՝ վերաճելով անվստահության:

Գործարարին մեծ անհանգստություն է պատճառում թե ներհայաստանյան, թե Սփյուռքի շրջանում նկատվող դժգոհությունները, քանի որ դրանք կարող են կառավարվել տարբեր ուժերի կողմից՝ հանգեցնելով ողբերգությունների: Ստեղծված իրավիճակից ելքը Արման Նարինյանը տեսնում է համահայկական եւ համազգային միասնության մեջ, քանի որ միայն այդպես է հնարավոր կանխարգելել հնարավոր վերահաս աղետները: Սփյուռքում համախմբման լուրջ գործընթացի մեկնարկ նա տեսնում է, ինչն էլ, ըստ տարբեր խոսակցությունների, իշխանություններին նույնիսկ որոշակի անհանգստություններ են պատճառել։

Նկատի ունենալով իր շուրջ համախմբման տեմպերը, մեր զրուցակիցը մտավախություններ ունի, որ դա կարող է հայաստանյան իշխանությունների կողմից հակազդող քայլերի բերել՝ ամենատարբեր՝ արհեստական խոչընդոտների ձեւով։ Գործարարը չի դժգոհում. ինքն ամուր նյարդեր ունի եւ պատրաստ է երկարատեւ ու համբերատար դիմակայության:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031