Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի գործող իշխանությունների քայլերը լրջագույն վնաս են երկրի կենսական շահերին․ Արշակ Կարապետյան

Մարտ 20,2024 11:30

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Երևան, հանդիպումներ ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հետ։

Հայաստանի մասով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ընդամենը հանդես է եկել հերթապահ հայտարարություններով, նշել, թե Հյուսիսատլանտյան անվտանգութան համար էական ու կարևոր է Հարավային Կովկասում կայունությունը, քանի որ առերեսվում են ավելի վտանգավոր աշխարհի հետ։ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով տևական խաղաղության հասնել, Յենս Ստոլտենբերգը հիմնականում անդրադարձել է Ուկրաինային, մասնավորապես ողջունել է, իր ձևակերպմամբ, Հայաստանի համերաշխությունը Ուկրաինայի հետ։

Փաստացի, այս կերպ՝ փորձելով Հայաստանին ներքաշել ռուս-ուկրաինական հակամարտության մեջ։

Երևանը, հիշեցնենք, հայտարարել է մի քանի անգամ, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ, միևնույն ժամանակ մարդասիրական օգնություն ուղարկելուց բացի, առանձնապես մեծ ջանքեր չի գործադրել, իսկ միջազգային ասպարեզում էլ աշխատում է չեզոք մնալ։

Ուշադրության արժանի է Ստոլտենբերգի մեկ այլ հայտարարությունը, թե պետք է ամեն ինչ անել, որպեսզի Պուտինը չհաղթի այդ պատերազմում։

«Եթե Պուտինը Ուկրաինայում հասնի հաղթանակի, իրական ռիսկ կա, որ ագրեսիան այնտեղ կանգ չի առնի և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»,– նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, որը տակավին 2 օր առաջ գտնվում էր ավտորիտար մեկ այլ երկրում՝ Ադրբեջանում։ Սակայն Ադրբեջանի ռազմական հանցագործությունները չի դատապարտել, ավելին երկակի ստանդարտների իրական կիրառում է արել՝ իսկական ագրեսոր Ադրբեջանի մասին որևէ խոսք չնշելով։

Իրականում հենց այս հանգամանքը բնորոշում է Արևմուտքի և նրա հիմնական ռազմաքաղաքական դաշինքի բուն վերաբերմունքը Հարավային Կովկասի նկատմամբ։ Նույնիսկ արևմտյան փորձագետներն են նշում, որ Հայաստանը ՆԱՏՕ-ին հարկավոր է միայն որպես պլացդարմ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու նպատակով, իսկ մնացած այլ հարցերում ՆԱՏՕ-ն բնավ էլ մտադիր չէ օգնել Հայաստանին, ընդհակառակը փորձում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերի հաշվին լուծել սեփական խնդիրները։

Ստոլտենբերգի տարածաշրջանային այցին անդրադարձել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, թե Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե ամրապնդեն կայունությունը։ «ՆԱՏՕ-ի ընդհանուր ձգտումներն ամրապնդելու իր ներկայությունը Կովկասում, մեզ քաջ հայտնի են և, ինչպես ասում են, հասանելի են անզեն աչքով, նաև ընկալում կա, որ իրականում ՆԱՏՕ-ի փորձերն ինչ-որ կերպ ընդլայնելու իր ազդեցությունը և ներկայությունը դժվար թե ամրապնդեն կայունություն ու իրավիճակի կանխատեսելիություն Կովկասում», – ասել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը քանիցս արձանագրել է, որ Արևմուտքը հայ-ադրբեջանական հակամարտությունում ամենևին էլ Հայաստանի գործընկերը չէ և փորձում է միայն սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում, իսկ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու Հայաստանի գործող իշխանությունների դիլետանտ և անխոհեմ քայլերը լրջագույն վնաս են հասցնելու Հայաստանի Հանրապետության կենսական շահերին, նոր աղետներ են բերելու մեր երկրին։
Ամենևին պետք չէ ակնկալիքներ ունենալ Ստոլտենբերգի այցից, ի վերջո նա ընդամենը եկել էր տարածաշրջան համագործակցությունը ընդլայնելու Ադրբեջանի և Վրաստանի հետ, Հայաստանին էլ ձեռքի հետ ակնարկելու, որ իրենց վրա բոլորովին հույս չդնեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031