Լրահոս
Օրվա լրահոսը

2023-ին՝ 40 կալանքից ազատում. Ալեն Սիմոնյանի եղբոր տիկնոջից բացի, էլ ո՞ւմ է ներել դատախազությունը. «Ժողովուրդ»

Մարտ 20,2024 11:23

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին եւ կոնկրետ հարցադրումներ էր արել։ Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել էին Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գեւորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Խնդրել ենք հայտնել, թե այլ քրեական վարույթներով քանի նմանօրինակ մարդասիրական քայլ են դրսեւորել եւ սեփական նախաձեռնությամբ խափանման միջոց փոխել:

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրումների՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ 2018- 2023 թվականների ընթացքում իրավասու դատախազների կողմից սեփական նախաձեռնությամբ կայացվել է որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու մասին 429 որոշում, որից 147-ը՝ 2018 թվականին, 137-ը՝ 2019 թվականին, 73-ը՝ 2020 թվականին, 14-ը՝ 2021 թվականին, 18-ը՝ 2022 թվականին, 40-ը՝ 2023 թվականին:

Վիճակագրությունը, որ ներկայացվել է, խիստ մտահոգիչ է, քանի որ 2018 թվականին եղել է 147 կալանքից ազատում, 2023-ին՝ 40»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031