Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր և Գրիշա Քոքոբելյանները պահանջում են Սուրեն Մանուկյանից և մյուս մեղադրյալներից բռնագանձել 40,000 ԱՄՆ դոլար. «Փաստինֆո»

Մարտ 19,2024 23:28

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սասուն Մխիթարյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։

Քրեական գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ Դատարանն արդեն սահմանել է ապացույցների հետազոտման հաջորդականությունը, ինչի վերաբերյալ այսօրվա նիստում միջնորդություններ ներկայացրեց պաշտպանության կողմը։

Դատարանում քննարկման առարկա դարձվեց նաև տուժող կողմի ներկայացրած քաղհայցը, որով տուժող կողմը պահանջում է Սուրեն Մանուկյանից և մյուսներից հօգուտ Խաչատուր և Գրիշա Քոքոբելյանի՝ բռնագանձել 40,000 ԱՄՆ դոլար։ Պաշտպանության կողմը, մինչդեռ, պնդում է, որ ներկայացված հայցը չի համապատասխանում օրենքի պահանջներին։ Դատարանը որոշեց մեղադրյալներ Սուրեն Մանուկյանին, Արմեն Քամալյանին, Թաթուլ Պողոսյանին, Մուրադ Մուրադյանին ճանաչել գույքային պատասխանող, բավարարվեց 40,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով մեղադրյալների գույքի վրա արգելանք դնելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով։

Քրեական գործով Սուրեն Մանուկյանից բացի մեղադրյալի կարգավիճակում է ևս երեք անձ։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031