Լրահոս
Օրվա լրահոսը

Աբսուրդ է, որ առանց սահմանազատման ինչ-որ հողատարածքների փոխանցում լինի. քարտեզագիր

Մարտ 19,2024 23:18

Քարտեզագիր Շահեն Շահինյանը հստակ չի կարող ասել, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը քարտեզներով ե՞րբ են մտել ՀՀ տարածքի մեջ:

«Հաշվի առնենք, որ այդ տարածքը եղել է Մեծ Հայքի մի մաս, մեր պատմական տարածք, այնտեղ կա հայկական եկեղեցի, այսինքն՝ պատմության որեւէ մի ժամանակահատվածում եղել է հայաբնակ ու պատկանել հայերին: Բայց քարտեզների մասով չեմ կարող նշել, թե երբ է ընդգրկված եղել մեր քարտեզներում: Կդժվարանամ ասել, որովհետեւ շատ կարեւոր է հասկանալ, թե երբ նշում ենք, որ տվյալ գյուղերը մեր տարածքից դուրս են, ի՞նչ նկատի ունենք «մեր տարածք» ասելով»,- Aravot.am-ին ասաց Շահինյանը:

Նա նկատեց, որ ինչ-որ տարածքներ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու գործընթացը չի կարող դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացից դուրս արվել. «Այդ գյուղերը, եթե վերադարձվեն Ադրբեջանին, ապա դա միանշանակ սսհմանագծման եւ սահմանազատման գործընթացի մի մասն է, չի կարող առանձին լինել: Եթե այդ գյուղերը փոխանցում են Ադրբեջանին, պետք է իրավական հիմք լինի, իսկ իրավական հիմքը տեղծվում է սահմանազատմամբ: Սա աբսուրդ է, որ առանց սահմանազատման ինչ-որ հողատարածքների փոխանցում լինի»:

Մեր զրուցակիցը նկատեց, որ սահմանազատման մասին ընդհանրապես չկա պաշտոնական տեղեկատվություն. «Չունենք տեղեկություն, որ էդ սահմանազատումը մեկնարկել է, կամ ինչ-որ գործընթաց է տեղի ունենում: Սահմանազատման ժամանակ է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց սահմանները… հիմա, եթե սահմանազատում չկա, ուրեմն երկրորդ գործընթացը ագրեսիան է: Մի պետությունից տարածքներ կարող ես ստանալ երկու տարբերակով՝ կամ խաղաղ սահմանազատման միջոցով, կամ՝ ագրեսիայով: Եթե տեսնում ենք, որ սահմանազատման գործընթաց չի իրականացվում, իսկ կա տարածքի փոխանցում, ապա դա կա՛մ սպառնալիքի ներքո է, կա՛մ ՝ագրեսիայի:  Իսկ ագրեսիան չի լինում միայն զենքով, այլ նաեւ՝ հիբրիդը»:

Իսկ բոլոր այն հարցերը, թե՝ սահմանազատման ժամանակ ո՞ր տարածքներից են սահմանները գծվելու, ի՞նչ քարտեզներից են օգտվելու, ըստ պարոն Շահինյանի, պետք է ուղղել սահմանազատման հանձնաժողովի անդամներին, որոնք մինչ օրս չեն կատարել ոչ մի հայտարարություն. «Ինչո՞վ է զբաղվում էդ հանձնաժողովը,  մասնագետները, քարտեզագիրները, ի՞նչ է արվում կամ ինչի՞ շուրջ են բանակցում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031