Շաբաթ օրը՝ մարտի 23-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է այցելել Գյումրի։
Aravot.am-ի տեղեկություններով՝ նա կուսակցական ժողով է անցկացնելու տեղում ու մասնակցելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում հիմնանորոգված մի քանի լսարանների՝ հանրային խոսքի լսարանի, թվային վերափոխման լաբորատորիայի, պանելային քննարկման հարթակի պաշտոնական բացման արարողությանը։
Շիրակի մարզի պաշտոնական շրջանակներում նրա այցի այլ մանրամասների ու նպատակների մասին տեղեկություններ չեն հաղորդում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև