ՌԴ-ի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է մի փոքր անկեղծություն մտցնի եւ կողքերը չնայի, թե՝ ո՞վ եւ ի՞նչ է մտածում այդ հարաբերությունների մասին․ այսօր կայացած՝ «Ռուսաստանի հանդեպ հետխորհրդային երկրների բարեկամության վարկանիշ-2023․ Հայաստանի հաղորդակցային ռեժիմը» թեմայով առցանց կլոր սեղանի ժամանակ տեսակետ հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
Թաթուլ Մանասերյանն ասում է՝ եթե մենք հայ-ռուսական հարաբերությունները դիտարկում ենք իբրեւ եղբայրական, ապա պետք է նկատի ունենանք, որ բոլոր եղբայրներն էլ տարաձայնություններ ունենում են։ Բայց, միեւնույն ժամանակ, նաեւ պետք է ուշադիր լինենք եւ հասկանանք, թե ի՞նչ է կատարվում այդ հարաբերություններում, եւ դրանց զարգացման ի՞նչ հնարավորություններ կան, որոնք մեզնից են կախված։
Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանում նաեւ անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում տնտեսական անվտանգության հարցերին, մինչդեռ այս ուղղությամբ սպառնալիքները գնալով աճում են․ «Մենք մինչեւ օրս չենք կարողանում գնահատել, թե ո՞րն է պարենային անվտանգության սպառնալիքը, ի՞նչ կարող ենք անել Ռուսաստանի հետ այս ուղղությամբ, ի՞նչ վտանգ է սպառնում Ռուսաստանին եւ Հայաստանին՝ ժողովրդագրական անվտանգության առումով։ Այս խնդիրները, որոնք ընղդհանուր սպառնալիքներ են, պետք է բացահայտել եւ լուծել: Ընդհանրապես, պետք է քննադատաբար վերաբերվել այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրում»։
Ըստ նրա՝ փորձագիտական հանրույթի կարծիքը մեր երկրում պահանջված չէ, ինչի արդյունքում էլ, մենք ունենում ենք որոշումներ կայացնող անձանց ոչ պրոֆեսիոնալ գործողություններ։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ