Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ամեն օրը կործանարար է լինելու մեր ազգի համար։ Այդ մասին ասաց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը:
«Եթե մի քիչ սիրում են այս երկիրը, ապա պիտի գնան, հակառակ դեպքում, ամեն օր պիտի զիջենք, եթե նա մնա պաշտոնի։ Նրա հետ էլ չեն բանակցում։ Հասկանալի է, չէ՞, որ Ադրբեջանն ինչը կարող է՝ խաղաղ կվերցնի, ինչը չտան՝ ուժով ու պատերազմով է վերցնելու», – պարզաբանում է Արշակ Կարապետյանը։
Պաշտպանության նախկին նախարարը անդրադառնում է նաև արևմտյան երկրների ու ռազմական դաշինքների կողմից ՀՀ-ն պաշտպանելու խոստումներին և այլ հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։