Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Դիանա Գալոյանը, որի անունը շրջանառվում էր ԱՄՆ-ում կատարված գողության սկանդալի համատեքստում, հրաժարականի դիմում է ներկայացրել:
Aravot.am-ի հարցերին ի պատասխան՝ ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից ընդամենը հաստատեցին լուրը եւ ասացին, որ թեմայի վերաբերյալ այլ մեկնաբանություն չունեն:
Հիշեցնենք, որ նա ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվել էր 2020 թ. հուլիսին, սակայն վարչապետը ընտրության արդյունքը հաստատել էր դեկտեմբերի 22–ին։
Հիշեցնենք նաեւ, որ նա տնտեսագիտության դոկտոր, քաղաքական գործիչ Զոյա Թադեւոսյանի դուստրն է: Զոյա Թադեւոսյանը սոցցանցերում իր գրառումերից մեկում նա Փաշինյանին համարել էր եզակի տղամարդ, որի համար պետք է աղոթել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ