Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Նավալնին չստացավ Նոբելյան մրցանակ

Մարտ 19,2024 18:35

Անհավանական բացահայտումներ Ժնևի FIFDH կինոփառատոնի և Մարդու իրավունքների միջազգային ֆորումի տասնօրյակի ընթացքում:

Անսպասելի հայտարարություններ Ժնևում՝ FIFDH 2024 փառատոնի ժամանակ: Ռուսական «Քարավանի և շների մասին» վավերագրական ֆիլմի ցուցադրությունից հետո, որին հաջորդեց Դմիտրի Մուրատովի ելույթը, մի ռուս ակտիվիստ, շվեյցարական «Ապագայի Ռուսաստանը» ՀԿ-ից, մարտահրավեր նետեց նրան։ «Հակառակ նրան, ինչ դուք նոր պնդում էիք՝ ցույց տալով Լիլիա Չանիշևայի լուսանկարը, նա Նավալնիի օգնականը չէր, այլ անկախ քաղաքական գործիչ իր երկրում՝ Բաշկիրիայում: Լիլիան խիզախորեն ընդդիմացավ տեղի հանցագործ վերնախավին և կարողացավ հաղթանակների հասնել։ Հենց այս պատճառով է, որ իշխանությունները նրան բանտ են նետել, օգտագործելով Նավալնիի հետ նրա համագործակցության պատրվակը»:

Եվ երիտասարդ կինը դրանով չսահմանափակվեց : Այնուհետև նա բացահայտումի տեսքով հետևյալ հարցն ուղղեց Մարիանա Կացարովային, որը Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն է: «Տիկին Կացարովա, ի՞նչ եք կարծում, Ալեքսեյ Նավալնին կարող էր ողջ մնալ, եթե 2021 թվականին, երբ նա արդեն մեկ տարի բանտում էր, ստանար Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Այս մրցանակը ստացավ Դմիտրի Մուրատովը, ով, երբ նրան խոսեցրին Նավալնիի թեկնածության մասին, պատասխանեց. «Նավալնին դեռ երիտասարդ է, նա ժամանակ ունի մրցանակներ ստանալու համար…»:

Այս հարցին Մարիանա Կացարովան պատասխանեց. «Չնայած ես բուլղարացի եմ, բայց ես պայծառատես Վանգան չեմ, ուստի չեմ կարող ասել, որ Նոբելյան մրցանակը կարող էր փրկել Ալեքսեյ Նավալնիին»։

Այնուհետև նա ընդգծեց, որ եթե Արևմուտքը ցանկանում է ունենալ ժողովրդավարական Ռուսաստան, ապա պետք է աջակցի ռուս իրավապաշտպաններին թե՛ Ռուսաստանի ներսում, թե՛ դրսում։ Սակայն նա նշում է, որ դա միշտ չէ, որ այդպես է։ Դա է վկայում Վադիմ Պրոխորովի ներկայիս վիճակը, որը Ռուսաստանում 25 տարվա ազատազրկման դատապարտված ակտիվիստ Վլադիմիր Կարա-Մուրզայի փաստաբանն էր։ Արդեն վեց ամիս է՝ այս փաստաբանը, որը ներկայումս ապրում է Ֆրանսիայում, չի կարողանում բանկային հաշիվ բացել։

Այս նույն բանավեճի ընթացքում լրագրող Կիրիլ Մարտինովը հաստատեց, որ Արևմուտքում նույնպես ռուսներին, ովքեր լքում են Ռուսաստանը հալածում են:

Ամփոփենք : Այսօր Նավալնին մահացել է, իսկ Լիլիա Չանիշևային այս կիրակի տարել են իր բանտից անհայտ ուղղությամբ:

Միջազգային լարվածության ֆոնին հարց է առաջանում՝ արդյոք ԱՄՆ-ն իսկապես շահագրգռվա՞ծ է աջակցել Ռուսաստանում ժողովրդավարության ծաղկմանը: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող ենք բացատրել Google-ը Ռուսաստանից դուրս բերելու Վաշինգտոնի մտադրությունը՝ իմանալով, որ իրավապաշտպանների բոլոր լրատվամիջոցները (թերթերն ու տեսանյութերը YouTube-ում) այդ դեպքում անհասանելի կլինեն ռուս բնակչության համար:

Վերադառնալով Դմիտրի Մուրատովին, այս բանավեճից հետո մենք նրան հետեւյալ հարցը տվեցինք. «Լրագրողների մեջ կան որոշակի թվով օտարերկրյա գործակալներ, ինչպե՞ս կարող է հասարակությունը տարբերել իրական լրագրողներին այս քարոզիչներից»: Այս հարցից զայրացած՝ նա պատասխանեց. «Մարդիկ պետք է փաստերի ստուգում կատարեն, և լրագրողներին (կամ լրատվամիջոցներին), ովքեր ստում են նրանց, այլևս չպետք է հետևեն»:

2022 թվականի մարտին Մուրատովն աճուրդի էր հանել իր Նոբելյան շքանշանը ամերիկյան Heritage Auctions աճուրդի տանը: Այն վաճառվել է անանուն գնորդին 103,5 մլն դոլարով, գումար, որն ըստ Մուրատովի հայտարարված մտադրության՝ պետք է նվիրաբերվեր ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրին ի օգուտ Ուկրաինայից տեղահանված երեխաների: 2023 թվականի օգոստոսից Դմիտրի Մուրատովը հրապարակում է իր «Գորբի» ամսագիրը:

Դմիտրի Մուրատովի կենսագրությունը հասանելի է այս հղումով, իսկ վերջին նորությունները՝ կապված նրա «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագրի պաշտոնից հեռանալու հետ՝ այս հղումով:

 

Աննա Ազնաուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031