«Էլի ընդդիմությունն եկավ, սուտ, մերկապարանոց, մանիպուլյատիվ, հակապետական տեքստեր հնչեցրեց ու փախավ դահլիճից»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ ընդդիմադիրները ԱԺ-ում «վեհ» գաղափարներից են խոսում. «Օրինակ, դաշնակ Լիլիթ Գալստյանը իբրեւ թե վեհ արժեքներից է խոսում, թե Ակադեմիական քաղաք եք սարքում կործանվող երկրում, կազմալուծվող երկրում եւ այլն եւ խոսում է իր կողմից կրթության կարեւորության մասին: Ձեր դաշնակ նախարարի կողմից սաղ մանկապարտեզներն ու դպրոցները ծախեցիք, հիմա եկել քննադատո՞ւմ եք Ակադեմիական քաղաքը, էդ լո՞ւրջ եք ասում, տիկին Գալստյան, մի հատ մտածեք, նոր խոսեք, խնդրում եմ: Կամ ի՞նչ է նշանակում՝ էս կազմալուծվող երկրում, նախ ձեզ հորդորում եմ, հո դուք ղառ-ղառ չեք, հարգելի ընդդիմություն, էս ի՞նչ եք խոսում: Իմ պետության, ՀՀ սուվերեն պետության մասին չհամարձակվե՛ք անեծքով խոսել, հո դուք ջադու չեք, դուք քաղաքական ընդդիմություն եք, խոսեք քաղաքական լեքսիկոնով, չի կարելի անիծել ՀՀ-ին ու ժողովրդին, դուք դա եք անում: Լավ է գոնե հիմա կառավարման լծակներ չունեք, որովհետեւ այն ժամանակ ձեր անեծքները գործնականում կիրառում էիք, այ քեզ բան: Կամ մյուս դաշնակ Աղվան Վարդանյանը, ով օդում պտտվող լուրերի համաձայն եւ երեւի ոչ միայն օդում, մի շարք մանկատան երեխեքի փողեր է լափել, եկել է էստեղ, առավոտվանից փորձում է նսեմացնել ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում՝ կեղծ թեզեր շրջանառելով այն մասին, որ նրանց օրոք են տարածքներ օկուպացվել ՀՀ-ում»:
Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ ընդդիմադիրները քաղաքական գործակալներ են ու հորդորեց նրանց չսպասարկել այլ երկրների շահերը. «Դա դավաճանություն է, ստորություն է, անբարոյականություն է, ականջներիդ օղ արեք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հլը տեսեք թե ով է ում ղառ-ղառ անվանում։ Այ ընկեր, հլը թղթախաղի ղառի վալետը վերցրու ձեռքդ, ուշադիր նայի, մի հատ կեպի դիր գլխիդ ու գնա հայելիում քեզ նայի – տես ում? ես նմանեցնում։