Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Հոգեշնորհ Տ. Ղուկաս աբեղա Հոխանյանը ծառայության է կոչվել Եգիպտոսի Հայոց թեմում, իսկ Արժանապատիվ Տ. Արտակ քահանա Միրզոյանը և Տ. Սեպուհ քահանա Բաղդասարյանը՝ Իրաքի Հայոց թեմում։
Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ազատելով Մայր Տաճարի Լուսարարապետի և Մայրավանքի տեսչի պարտականություններից, նշանակվել է Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն:
Կարդացեք նաև
Սույն թվականի մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանը։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ռաֆայել Պետրոսյան ավազանի անունով:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին