Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը խոսեց կրթական քաղաքականության մասին՝ ասելով, որ դասախոսական կազմի համալրման մրցութայնության պահանջը չեն կատարում, ինչը կրթական համակարգը քանդելու քողարկված գործընթաց է. «Հենց սկզբից սկսեցին հոգաբարձուների խորհրդի կազմի փոփոխությամբ բուհերում նշանակել իրենց սրտի ուզած ռեկտորներին, որոնք կառուցվածքային փոփոխությունների անվան տակ նշանակեցին իրենց սրտի ուզած ամբիոնի վարիչներ ու դեկաններ, հիմա էլ անցել են անցանկալի դասախոսներից ազատվելուն»:
Հայտարարության վերջում Կյուրեղյանը հորդորեց դասախոսներին չհանդուրժել իրենց նկատմամբ նման անօրինական վերաբերմունքը. «Մի՛ թույլ տվեք, որ խաթարվի ՀՀ բուհերի բնականոն գործունեությունը, միայն միասնական պայքարին միանալով կարող ենք հեռացնել այս իշխանություններին իրենց ազգադավ գործունեությունն իրականացնելուց»:
Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նյարդայնացավ, նա արձագանքեց. «Չեք կարողանում, էլի, պտի մի բան անպայման ասեք էլի ձեր էդ շուտասելուկներից: Ազգադավը դո՛ւք եք, ձեր ամբողջ կուսակցությունն ա: Ու ես կարող եմ դա ապացուցել՝ ի տարբերություն ձեզ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ