Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ոսկեպարցիներին․ «Բայց կարող ա մի հատ ուրիշ լուծում բերենք, նայեք, ասեք՝ արա, էս մեր ուզածը չի, բայց ոնց որ թե կուտվի, ջհանդամ։ Էս ենք մենք ձեզանից ուզում»

Մարտ 19,2024 17:41

Երեկ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչներից մեկը հարց ուղղեց վարչապետին․ «Ասում եք 16 միլիոն կառավարությունը փող է տալիս, տուն սարքեք, էն վերին գյուղումը 88 թվին, որ արդեն Սումգայիթը, բանը սկսվեցին, յուրաքանչյուր տանը մեբելով, խալադելնիկով, հեռուստացույցով ամեն ինչով ապահովել էին։ Էսօրվա դրությամբ չկան։ Հիմա ի՞նչ երաշխիք ունենք, որ 16 միլիոն կառավարությունը տա, տունը սարքենք․․․ բայց ճակատագիրը, թե անվտանգությունը ու թե մեր ստեղ մնալու հիմնավորությունը անհայտ է»։

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ դա նշանակում է, որ այսօրվա իրավիճակը մարդկանց տեղում չի պահում․ «Դա նշանակում է, որ ստեղ մնալու համար պետք է հերոսություն, առանձնահատուկ հայրենասիրություն, ու անընդհատ լարվածություն։ Այս պրոցեսը ուզում ենք տանենք, որ մարդիկ հանդարտվեն ու զբաղվեն իրենց ընտանիքներով, բարեկեցությամբ, իրենց հողով ու ջրով, գանք ստեղ ջրի ու հողի հարց քննարկենք; Ձեր ասածը հենց նրա մասին է, որ այս վիճակը հեռանկար չունի, որովհետեւ սենց մանր-մանր դուրս են գալու»։

Փաշինյանն ասաց, որ կառավարության նպատակն այն է, որ այդ բոլոր հարցերը լուծեն, որպեսզի Ոսկեպարի վրա չկրակեն․ «Եթե մենք տեսնենք, որ չենք կարողանում լուծումներ գտնել լիարժեք կենսագործունեության համար, ես կգամ ձեզ կասեմ՝ ժողովուրդ ջան, դուք հարյուր տոկոսով ճիշտ էիք, գնացինք բուքսավատ արինք, բուքսավատ արինք, հարցերը չկարեցանք լուծել։ Նկատի ունեմ՝ մեզ էդ ճանապարհը թողեք, մենք էդ ճանապարհով գնանք։ Մենք ձեր թշնամին չենք։ Մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք։ Թողեք ինչ որ ժամանակ աշխատենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, ուրիշ լուրերի չհավատաք։ Լուր լինի՝ մենք կգանք կասենք»։

Ապա նա ասաց, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի հարցերը բնակիչների պատկերացրածին համապատասխան լուծվեն․ «Բայց կարող ա կա մի հատ ուրիշ լուծում, որ դա բերենք, նայեք, առաջին հայացքից ասեք՝ արա, էս մեր ուզածը չի, բայց ոնց որ թե կուտվի, ոնց որ թե մոտիկ ա, բայց ոնց որ թե կարա լինի, ջհանդամ։ Էս ենք մենք ձեզանից ուզում»։

Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն էլ առաջարկեց համայնքի բնակիչներից հինգ հոգուց բաղկացած աշխատանքային խումբ կազմեն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ աշխատեն, սահմանների ուսումնասիրության վրա աշխատեն։ Փաշինյանը ողջունեց այս առաջարկը, ինքն էլ իր կողմից առաջարկեց ընդգրկել նաեւ Իջեւանից մարդկանց խումբ․ «Ամեն համայնքից հինգ-հինգ հոգի։ Լավ առաջարկ է, պարոն Գրիգորյան, որպեսզի իրենց հետ մշտական կապի մեջ լինեք, ամեն աշխատանքային հանդիպումից հետո մի հատ էլ իրանք գան, նստեք՝ սուրճ խմեք, պատմեք՝ ինչ է կատարվում, իրանք էլ գան իրենց ժողովրդին պատմեն, որպեսզի էս մարդիկ լուրեր չնայեն, ինտերնետ չնայեն, թե ինչ կա- չկա, ուղիղ մեզանից տեղեկություններն իմանան»։

Մի կին էլ, որը եւս ոսկեպարցի էր, եւ ինչպես Փաշինյանն ասաց՝ իրենց թիմակիցը, տիկին Հայկուհին, հորդորեց բնակիչներին լսել միայն կառավարությանն ու Փաշինյանին․ «Բոլորս էլ մտավախություն ունենք, բոլորս էլ գերեզմաններ ունենք, շատերս, սկսած ինձանից, արդեն գերեզմանի տեղը սարքել ենք, մենք բոլորս պետք է պահպանենք, բայց խնդրում եմ լսեք միայն կառավարության դիրքորոշումները»։

Փաշինյան էլ առաջարկեց լսել բոլորին, ուղղակի լսածը ծանրութեթեւ անել։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ստեր, ստեր… Հիմա հո (6րդ տարին է արդեն) գիտեք, որ չեք կարողանում ոչ աշխատել, էլ ինչ մնաց լուծումներ գտնել: Բաց տեքստով հուշում է, որ ընտանիքները շտապ հավաքեն թողնեն գնան: Տեսեք սարսափը տղամարդկանց աչքերում: «Եթե մենք տեսնենք, որ չենք կարողանում լուծումներ գտնել, ես կգամ ձեզ կասեմ՝ ժողովուրդ ջան, դուք հարյուր տոկոսով ճիշտ էիք, գնացինք բուքսավատ արինք, բուքսավատ արինք, հարցերը չկարեցանք լուծել։»…«Մենք ձեր թշնամին չենք։ Մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք։ Թողեք ինչ որ ժամանակ աշխատենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, ուրիշ լուրերի չհավատաք։ Լուր լինի՝ մենք կգանք կասենք»

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031