ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նստաշրջանում հայտարարությունների ժամին նկատողություն հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։
Աննա Մկրտչյանն իր ելույթում ասաց․ «Ակնհայտ է, որ Նիկոլի համար Հայաստանի գոյությունն աքսիոմա չէ, թեորետիկ է թե Հայաստանի Հանրապետությունը, թե Արցախի Հանրապետությունը, թեորետիկ է հայրենիքի համար ընկած հայորդին, հայ ժողովրդի պատմությունը, հաղթանակները։ Աքսիոման մեկն է՝ աթոռը, իշխանությունը, փողը, իհարկե յուր խմբավորման հետ միասին։ Այո, ճիշտ եք ասում, պրոբլեմը դուք եք, պրոբլեմը ձեր մեջ է, ձեր հետեւություններն ու եզրահանգումներն էլ են ճիշտ։ Եվ ըստ ձեր հետեւությունների եւ եզրահանգումների՝ պետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ այս ժողովուրդն էլ ձեզնից պրծնի»։
Հիշեցնենք, որ իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանն էր ասել. «Կարո՞ղ է մենք ենք խնդիրը, հելնենք ռադ լինենք, էս ժողովուրդն էլ պրծնի»:
Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Տիկին Մկրտչյանին հայտարարում եմ նախազգուշացում։ Խնդրում եմ չտրվել սադրանքների, շատ բաներ կարելի է ասել իրենց, իրենց վայ առաջնորդի մասին, բայց կարծում եմ՝ նրանք դրան արժանի չեն։ Ի վերջո, սա հայկական ուժերի խոսակցության վայր է եւ ոչ տարատեսակ այլ ուժերի հետ բանավեճի տեղ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ