Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Եթե ՀՀ-ն ուզենա իր բոլոր ուժերը մոբիլիզացնել, ի վիճակի է Ադրբեջանի հետ կապված խնդիրներում իր պաշտպանությունն իրականացնել»․ Սեյրան Օհանյան

Մարտ 19,2024 17:10

ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ելույթում ասաց, որ ՀՀ ներքին եւ արտաքին անվտանգության համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը եւ այսօրվա գործող իշխանությունները։

«Հատկապես արտաքին սպառնալիքներին դիմագրավելու շրջանակներում այսօր իշխանությունները ձախողել են, եւ ադրբեջանցիները հայտնվել են մեր տարածքներում եւ այսօր էլ շարունակում են ճնշումները։ Ոչ ոք չի դիսկրեդիտացնում ԵՄ դիտորդների գործունեությունը, պարզապես փաստաթղթի եւ դրա շուրջ ծավալված խնդիրների անհստակություն է։ ԱԺ-ում ներկայացված փաստաթղթի իրավական հիմքերը թույլ են, եւ հանձնաժողովում, եւ այստեղ քննարկման ժամանակ այդպես էլ պատասխան չտրվեց հարցին, թե ինչո՞ւ մանդատի վերաբերյալ կարեւոր փաստաթուղթը չի վավերացվում, այլ վավերացվում է տեխնիկական այս փաստաթուղթը»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նա հավելեց․ «Այստեղ պետք չէ մանիպուլացնել, խառնել ՀԱՊԿ-ին եւ մնացածին, որովհետեւ հրապարակային ասում եմ՝ եթե այսօր Հայաստանի Հանրապետությունն ուզենա իր բոլոր ուժերը կենտրոնացնել, մոբիլիզացնել, իր ամբողջ ներուժը օգտագործել, ի վիճակի է Ադրբեջանի հետ կապված խնդիրներում իր պաշտպանությունն իրականացնել»։

Սեյրան Օհանյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի այս փաստաթղթին։

 

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031