«Ազատություն». Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե ամրապնդեն կայունությունը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգի տարածաշրջանային շրջագայությունը։
«ՆԱՏՕ-ի ընդհանուր ձգտումները՝ ամրապնդելու իր ներկայությունը Կովկասում, մեզ քաջ հայտնի են և, ինչպես ասում են, տեսանելի են անզեն աչքով։ Նաև ընկալում կա, որ իրականում ՆԱՏՕ-ի փորձերը՝ ինչ-որ կերպ ընդլայնելու իր ազդեցությունն ու ներկայությունը, դժվար թե ամրապնդեն կայունությունն ու իրավիճակի կանխատեսելիությունը Կովկասում», – ասել է ՌԴ նախագահի խոսնակը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: