ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Վրաստանում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների, Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը:
Ներկայացումը նվիրված է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին և ընդգրկված է հոբելյանական միջոցառումների ծրագրում։
Ներկայացմանը հետևել են դեսպանները, դիվանագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Նռան գույնը» ներկայացումը ջերմ ընդունելություն է գտել հանդիսատեսի կողմից՝ արժանանալով հոտնկայս ծափահարությունների և բուռն արձագանքի։
Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։
Կարդացեք նաև
Բեմադրության երաժշտությունը գրել է «Հող արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։ Ներկայացմանը ներգրավված յոթ պարողներից երկուսը հրավիրված են Հայաստանի Հանրապետությունից։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ