«Նիկոլը հայտարարում է՝ հիմա էլ դժգույն են Տավուշի գյուղերը… Ես միշտ ասում էի, որ ՔՊ-ն համար 3 քվեաթերթիկի տակ ներկայացնում է մեր հայրենիքի մահվան վկայականը, ու ժամանակին խնդրում էի, որ չվավերացնեն, բայց վավերացրին… Հիմա Նիկոլ ընտրողներին միայն մի շանս է մնում, ասեն՝ մեզ խոստացել եք խաղաղություն, ամբողջ ՔՊ-ին տանեն առաջնագիծ՝ Նիկոլի հրամանատարությամբ, որովհետեւ ինքն ասում էր` ես գերագույն գլխավոր հրամանատարն եմ, ո՞վ է կասկածում:
Ես գոնե չեմ կասկածում, տեսել եմ, թե ինչ փառահեղ հաղթարշավ էր կազմակերպել բունկերից, որտեղից հարբած հայտարարություններ էր անում» ,-«Հայելի» ակումբում ասաց հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ կապված Տավուշի գյուղերի հետ:
«Դե թող Նիկոլին տանեն, ու պահեն իրենց գյուղերը, որտեղ ընտրություններ են եղել, իրեն ձայն են տվել… Այս պատերազմը հասունացրել է Նիկոլ Փաշինյանը, հասունացրել է ՔՊ-ն… Ինչ վերաբերվում է իր հետ տարված քարտեզին, դրա փոխարեն այլ թուղթ պիտի տաներ»,- ասաց բանաստեղծը:
«Մարդը գնացել է Տավուշ, ասում է՝ իմ վարած քաղաքականության արդյունքում հողերը տալիս ենք, բայց որպեսզի իր ձեռքերն ազատի հերթական հանցանքից, որովհետեւ մի մեծ հանցանք արդեն կա իր վրա, ասում է ՝ ես լավով եկա, ասaցի ձեր տները թողեք, գնացեք… Այսքան արյուն խմելուց հետո բա դո՞ւ ուր ես գնալու, դեռ այնքան պատմելու բան ունես… Հայաստանում բազմաթիվ գրասենյակներ կան, որոնք ոչ թե ֆինանսավորում էին երկիրը հզորացնելու համար, այլ սրանց էին ֆինանսավորում, փողեր էին տալիս, որ հետո հրահանգեն, ասեն ՝ էս արեք, էն արեք, իսկ պատերազմը նաեւ դրանց լյուստրացիան էր…
Կարդացեք նաև
Նիկոլն ասում էր՝ հարկ լինի կյանքս կտամ, իսկ քանի՞ անգամ հարկ եղավ, ինչո՞ւ չտվեցիր: Իրական կյանք տվողներն արդեն տվել են իրենց կյանքը հայրենիքի համար… Բայց սրանք, որ ասում են կյանքներս կտանք, հակառակն են անում, նաեւ ունեն հայհոյող վարձու խմբեր, ողջ օրը հայհոյում են մարդկանց…»,-հավելեց նա:
«Նիկոլը ստով, կեղծիքով եկավ իշխանության ու խմեց քաջերի արյունը, իսկ Ալիեւը եթե չի հարձակվում մեր վրա, ոչ թե դրա վարած քաղաքականության արդյունքն է, այլ քաջերից սարսափը: Նիկոլը գիտի, որ եթե Ալիեւը հարձակվի, հայ քաջերի ոգին կա: Ցավում եմ, բայց վախկոտը չպետք է լինի առյուծների առաջնորդ, այդ դեպքում հաղթանակ չի կարող լինել»,-ընդգծում է Խաչիկ Մանուկյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ