Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում դրական արդյունք են ցույց տվել. շրջիկ առեւտրի վերաբերյալ կարգավորումները կգործեն ՀՀ մյուս համայնքներում եւս

Մարտ 19,2024 16:04

Մենք մոտ մեկ տարի առաջ ընդունեցինք օրենքներ այս թեմայով  եւ Երեւանում կանոնակարգեցինք շրջիկ առեւտուրը: Դեռեւս այն ժամանակ Ազգային ժողովի  հետ քննարկումներում պայմանավորվեցինք եւ խոստացանք, որ Երեւանի փորձը հաշվի առնելով, որոշակի եզրակացություններ անելուց հետո՝ կներկայացնենք նաեւ փոփոխություններ, համաձայն որոնց՝ այս  կանոնակարգումները կտարածվեն նաեւ Հայաստանի  մյուս համայնքների վրա: Հիմա, փաստորեն, մենք այդ գործընթացն ենք իրականացրել եւ մեր կողմից առաջարկվող փոփոխություններով կարգավորումները կտարածվեն մյուս բոլոր համայնքների վրա: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ կից ներկայացված օրենսդրական փաթեթը: Նա հավելել է, որ առայժմ  համայնքների համար կլինի մեկ բացառություն, որը վերաբերում է էլեկտրոնային հատուկ կայքէջի  միջոցով շրջիկ առեւտրի թույլտվություններ տրամադրելուն:

Փոխնախարարի խոսքով շրջիկ առեւտրի ոլորտում Երեւանում ներդրված այս կանոնակարգումները դրական արդյունք են ցույց տվել, ինչից կարող են օգտվել մյուս համայնքները:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը:

Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ մարտի 19-ի հերթական նիստում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031