Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիան արտոնյալ վարկ կտրամադրի Հայաստանին

Մարտ 19,2024 15:39

Համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 12 մլն եվրո արժողությամբ արտոնյալ վարկ: Գումարը տրամադրվելու է մասնավոր հատվածին՝ վերականգնող էներգետիկայի որոշ ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով: Վարկ կարող է տրամադրվել իրավաբանական անձանց՝ արեւային կայաններ կամ ֆիզիկական անձանց՝ փոքր ինքնավար կայաններ կառուցելու համար: Մարտի 19-ի ԱԺ նիստում ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գեւորգյանը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ վարկի մարման ժամկետը նախատեսվում է մինչեւ 2030 թվականը: Այն հատկացվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության բյուջեից:

Ի պատասխան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչպես են բաշխվելու գումարները՝ հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ գործում է բավականին կայացած մեխանիզմ՝ դա հայ-գերմանական հիմնադրամն է, որը գործում է ՀՀ կենտրոնական բանկի ներքո: Հիմնադրամը բաշխումն իրականացնում է կոմերցիոն բանկերի միջոցով:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյան: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի յուրաքանչյուր տնտեսվարող էլեկտրաէներգիան ձեռք բերի ավելի մատչելի ճանապարհով:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031