Սերբիայում անցկացված միջազգային մրցաշարում Հայաստանի բռնցքամարտիկները նվաճել են մեկ արծաթե եւ երեք բրոնզե մեդալ:
Համլետ Հարությունյանը 86 կգ քաշային կարգում վճռորոշ մենամարտում միավորների չնչին տարբերությամբ զիջել է աշխարհի չեմպիոն ռուսաստանցի մրցակցին, իսկ 54 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ՝ Արթուր Ղազարյանը եւ 67 կգ՝ Արարատ Հարությունյանը բավարարվել են բրոնզե մեդալով:
Մեր բռնցքամարտիկները Բելգրադ մեկնել էին մարզիչներ Ռուդիկ Մկրտչյանի եւ Արմեն Բաղդասարյանի ղեկավարությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ