Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը ձախողվել է ու բերել է պատերազմ. Վարուժան Գեղամյան

Մարտ 19,2024 14:18

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

ՀՀ դե-ֆակտո վարչապետն պաշտոնապես ասում է. «Եթե չհանձնենք Տավուշը, շաբաթվա վերջ պատերազմ է լինելու»։

Տավուշի գյուղերի կորուստը նույնն է, թե ջախջախվենք պատերազմում։
Դա մանրամասն բացատրում եմ այստեղ։

Եթե պատերազմում ենք, ունենք հնարավորություն հաղթելու։ Ավելին, եթե Ադրբեջանը տեսնի, որ կա դիմադրություն Հայաստանում, գուցե և հետ քաշվի պատերազմելու ցանկությունից, իսկ մեր կողքին հայտնվեն իրական դաշնակիցներ, որոնք պատրաստ կլինեն ներդրում կատարել իրենից ուժ ներկայացնող կողմի մեջ։

Հիմա ճիշտ պահն է, որ հանրության բոլոր շերտերը պահանջեն բառացիորեն հետևյալը.

1.Ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը ձախողվել է ու բերել է պատերազմի։ Պահանջում ենք հրաժարական՝ որպես ձախողված կառավարություն։

2.Պահանջում ենք քաղաքական բոլոր ուժերին ստանձնել պատասխանատվությունը՝ մտցնելով ռազմական դրություն և անհրաժեշտության դեպքում պատրաստվելով պատերազմի՝ ակադեմիական քաղաքներ ու եվրատեսիլներով զբաղվելու փոխարեն։

Սա պետք է այժմ լինի ամենուր։ Հետո ուշ է լինելու։ Մոտ ենք անդառնալիության կետը անցնելուն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031