Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանոց տեղափոխելիս մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը. Shamshyan.com

Մարտ 19,2024 14:06

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կապանի բաժին «Կապան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով «Գրանդ հաուս» հյուրանոցային համալիրից Կապանի հիվանդանոց տեղափոխելու ժամանակ քաղաքացին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հանկարծամահ եղածը Կապանի բնակիչ 60-ամյա Հակոբ Հակոբյանն է:

Դատաբժշկի նախնական եզրակացության  համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկն էր։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031