ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Վստահորեն ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ստում է. Ադրբեջանն այս պահին չունի համապատասխան միջազգային կոնսենսուս Հայաստանի դեմ նոր պատերազմական գործողություններ սանձազերծելու համար։
Անկասկած, Ադրբեջանը աշխատում է այդ ուղղությամբ, բայց դա կանխելու, ձախողելու և վտանգները չեզոքացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը գերադասում է սեփական ժողովրդին սպառնալ պատերազմով։
Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը։ Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ։
Կարդացեք նաև