Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր TikTok-ի էջում հրապարակել է կարճ տեսանյութ, որում հայտարարում է, որ սկսում է քաղաքացիների հետ զրույցի նոր շարք։
«Զրույցներ պետության մասին» անվանումը կրող շարքում նա խոսելու է պետության, քաղաքացիության, ազատության, խաղաղության և այլ երևույթների մասին։
Զրույցներ պետության մասին.
Ժողովրդապետության առանցքային գործոններից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը քաղաքացին է:
Կարդացեք նաև
Քաղաքացին ձևավորվում է ազատությունների և պարտականությունների ճիշտ հարաբերակցության մեջ:
Քաղաքացին այն մարդն է, որը համաձայնում է բալանսավորել իր ազատությունը, այլ բառերով ասած սահմանափակել իր ազատությունը:
Քաղաքացիներն իրենց ազատությունը համաձայնում են սահմանափակել ուրիշի ազատությամբ, որպեսզի մեզնից յուրաքանչյուրի ազատությունը չսահմանափակի ուրիշի ազատությունը: