Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին

Մարտ 19,2024 12:13

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 150 դեպք և 52․45 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 4 դեպքով 4 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 15․5 մլն դրամի չափով:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հետևյալ ոլորտներում.

մթերային խանութում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է շուրջ 12.84 մլն դրամ տուգանք,
բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության և տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․66 մլն դրամ տուգանք:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 4 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ փաստացի գործունեության ոլորտների։

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 150 հարկ վճարողների ցանկը։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031