Լրահոս
Օրվա լրահոսը

Նորատ Տեր-Գրիգորյանցն այս գործելաոճը քաղաքական մարմնավաճառություն է անվանում. դավաճանության համար ՌԴ-ն կպատժի իշխանությանը, կտուժի ժողովուրդը. «Հրապարակ»

Մարտ 19,2024 12:06

ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է՝ այդ ապաշնորհ հայտարարություններով ՀՀ վարչապետը երկիրը կործանման է տանում, իսկ հայ ժողովրդին մոտեցնում է հայրենիք չունեցող գնչուների ճակատագրին։ Ճիշտ է, ՀԱՊԿ-ն ու նաեւ Ռուսաստանը թույլ են տվել սխալներ, որոնք դժգոհություն են առաջացրել Հայաստանում, բայց այդ հարցերը պետք է դիվանագիտական լեզվով քննարկել, հակառակը ձեռնտու է մեր թշնամուն։ Այդ հայտարարություններով Փաշինյանն օգնում է Թուրքիային եւ Ադրբեջանին՝ պատրաստվել նոր ագրեսիայի։ «Ես որպես ռազմական գործիչ եմ ասում․ եթե Փաշինյանը որոշի Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից, Հայաստանն ուղղակի կզրկվի անվտանգությունից։ Ֆրանսիա՞ն է օգնելու, երբե՛ք չհավատաք, Մակրոնն իր հարցերը չի կարողանում լուծել։ Լավ թե վատ, բայց ՀԱՊԿ-ը պաշտպանական վահան է Հայաստանի համար։ Չէ՞ որ եթե Թուրքիան ու Ադրբեջանն իսկապես ներխուժեն Հայաստան, այլ ոչ թե կրակոցներ լինեն, ՀԱՊԿ-ը չի կարող չմիջատել, իսկ եթե Ռուսաստանը հեռացնի 102-րդ ռազմաբազան, 20 րոպե անց թուրքերը Հայաստան կմտնեն»։

Գեներալ լեյտենանտը բացատրում է՝ Հայաստանն ու Բելառուսը Ռուսաստանի համար կարեւոր դաշնակիցներ են, մինչդեռ Արեւմուտքի ձեռքին գործիք դարձած Հայաստանի իշխանությունը նրանց համար ճանապարհ է բացում՝ ընդդեմ Ռուսաստանի, այս չափազանց բարդ, վտանգավոր տարածաշրջանում։ Դա ՆԱՏՕ-ի շահերից է բխում, ինչը, իհարկե, Մոսկվան որպես թշնամանք է ընդունում։ Տեր-Գրիգորյանցն այս գործելաոճը քաղաքական մարմնավաճառություն է անվանում, որից երկիրն ու ժողովուրդն են տուժելու․ «Դավաճանության համար Ռուսաստանը կպատժի իշխանությանը, բայց կտուժի ժողովուրդը։ Երկիրը շրջափակման մեջ կընկնի, ինչպես եղավ Արցախի հետ, եւ կրկին ոչ ոք չի օգնի, ինչպես Արցախին չօգնեցին»։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031