Sputnik Արմենիա. Հայաստանի Հանրապետության համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Շեշտվում է, որ այս դեպքում ևս որպես ելակետ պետք է ունենալ դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա տարածքները սահմանազատելու և սահմանագծելու մոտեցումը:
Մեր թղթակիցը հետաքրքրվել էր, թե ինչպես է փոխվարչապետի գրասենյակը գնահատում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի հայտարարությունը, թե, այսպես կոչված, էքսկլավային գյուղերի պատկանելությունն անվիճելի է, և դրանք պետք է անհապաղ «ազատագրվեն»։
Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ տարածքի նկատմամբ, բայց նաև չի կարող սեփական ինքնիշխան տարածքը հանձնել:
Կարդացեք նաև
Լաուրա Սարգսյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: