Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է, եթե ընկերությունը չունի օդանավ, լիցենզիան մինչեւ վեց ամսով կասեցվում է, մինչեւ օդանավ ներգրավելը»․ ՏԿԵ փոխնախարար

Մարտ 19,2024 10:55

ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարցրեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին․ «Ի վերջո կասե՞ք՝ «Ֆլայ Արնան» ի՞նչ եղավ, փակվեց, չփակվեց, լիցենզիան ավարտվե՞ց, թե՞ չավարտվեց։ Եվ արդյոք վերլուծություն ունե՞ք, թե ինչն է պատճառը, որ այդ ավիաընկերությունն այլեւս չի գործում»։

Արմեն Սիմոնյան

Փոխնախարարն ասաց․ «Այս պահի դրությամբ «Ֆլայ Արնայի» լիցենզիան կասեցված է։ Մեր օրենսդրության եւ կարգերի համաձայն՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչեւ վեց ամիս ժամկետով կասեցվում է, մինչեւ համապատասխան օդանավ ներգրավելը»

Նրա խոսքով՝ եթե վեց ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավվի, ապա լիցենզիայի գործունեությունը կդադարեցվի։ «Հարցն ուսումնասիրվում է, եւ ավելի հստակ տեղեկատվություն լինելու պարագայում, մենք կտեղեկացնենք ձեզ։ Գլխավոր խնդիրը ֆինանսական է, ֆինանսական պատճառներով է»։

«Կխնդրեմ, եթե այդ վերլուծությունը լինի, հնարավորինս հրապարակային լինի, որ հանրությունն էլ տեսնի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ընկերությունը հիմնվել էր, այդ թվում՝ մեր քաղաքացիների գումարներով»- ասաց Սիսակ Գաբրիելյանը։

Փոխնախարարը նշեց, որ պետք է նաեւ հաշվի առնել, որ գոյություն ունեն կոմերցիոն գաղտնիք դրույթներ, ինչը կապակցված է նաեւ այլ կազմակերպությունների հետ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031