Տավուշի մարզի Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպումն անցել է գերլարված մթնոլորտում։ Մենք զրուցել ենք Ոսկեպարի Հ․ Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանի հետ, որը ներկա է եղել հանդիպմանը։ Ներքին Ոսկեպարն անմիջապես հարակից է Ադրբեջանին հանձնվող տարածքներին։ Մարդիկ Փաշինյանին շատ կոնկրետ ասել են՝ չենք զիջելու։
Գյուղացիները Փաշինյանին առաջարկել են այդ տարածքները փոխանակել Տավուշի մարզի այն հողերով, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել։ «Բերքաբերի 800-900 հեկտար տարածքն ադրբեջանցիների մոտ է, ասացին՝ փոխանակում արեք։ Փաշինյանը լսեց, խոստացավ դիտարկել մեր հարցերը, բայց վստահ չեմ, որ մեր սրտով է լինելու»,- նկատեց դպրոցի տնօրենը։ Ալավերդյանը Փաշինյանի հետ հանդիպումից հասկացել է՝ հավանականությունը փոքր է, որ գյուղացիների ուզածով կլինի, ուստի առաջարկում է հանրապետությունով մեկ ոտքի կանգնել, ասում է՝ Ոսկեպարի ճամփան միայն ոսկեպարցիներինը չէ, այն կենսական նշանակության ճանապարհ է։ Նախկինում այդ ճանապարհից մարդ են գողացել, նույն իրավիճակն է լինելու, եթե ադրբեջանցիների ձեռքն ընկնի։
Ալավերդյանը շեշտում է՝ եթե Ոսկեպարը հանձնվի, ադրբեջանցիները հասնելու են մինչեւ Լոռու մարզ․ «Մինչեւ Կիրովականի սարերը»։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: