Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն այնպիսի որոշումներ է ընդունում, որոնք ոչ թե նպաստում են հարցերի լուծմանը, այլ հարվածում են քաղաքացու գրպանին. Սյուզաննա Չիլինգարյան. «Փաստ»

Մարտ 19,2024 10:51

«Վերջին շրջանում կառավարությունն այնպիսի որոշումներ է ընդունում, որոնք ոչ թե նպաստում են հարցերի լուծմանը, քաղաքացու բեռի նվազմանը, այլ հարվածում են նրա գրպանին և նրա համար հավելյալ դժվարություններ են ստեղծում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի օրենսդրական փոփոխություններին: Որպես օրինակ՝ բերում է էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը, տրանսպորտի թանկացումը, ավելի վաղ պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու որոշումը, աղի չարաշահման դեմ «պայքարը» և այլն:

«Եթե վիճակագրությունը վերլուծենք, ապա կտեսնենք, որ կայացված որոշումները, օրենսդրական փոփոխությունները հարցերին լուծում չեն տալիս: Առանց հանրային քննարկման, ոլորտային մասնագետների կարծիքը լսելու, սոցիալական հարցումներ կատարելու՝ կառավարությունը կյանքի է կոչում ծրագրեր, որոնք ընդամենը հարվածում են քաղաքացիների գրպանին և չեն լուծում խնդիրները: Սեպտեմբերի մեկից թանկանում է տրանսպորտը, դա այն պիկ շրջանն է, երբ սկսվում են դասերը ուսումնական հաստատություններում, մարդիկ վերադառնում են արձակուրդից, ուզեն թե չուզեն, օգտվելու են տրանսպորտից: Էլեկտրոնային դեղատոմսերի կիրառության շրջանում ևս խնդիրներ կան, բժշկական անձնակազմը իրազեկված չէ, համապատասխան ձևաթղթերը փորձարկում չեն անցել:

Նման ծրագրերը ներդնելուց հետո պետք է որոշակի ժամանակ, որ այն գործի, համապատասխան մասնագետները հետևեն, թե ինչպե՞ս են դրանք աշխատում, կա՞ն թերություններ, որոնք պետք է շտկել, արդյոք չի խափանվի՞ էլեկտրոնային համակարգը, որը կհանգեցնի կոլապսի, ինչո՞ւ քաղաքացին պետք է 5000 դրամ վճարի դեղատոմսի համար, ինչո՞ւ պետք է երրորդ անձը տեղեկանա քաղաքացու անձնական տվյալներից, չէ՞ որ առողջությանը վերաբերող տեղեկությունները չպետք է հայտնվեն երրորդ անձանց ձեռքում, արդյոք հաջորդիվ չե՞նք բարձրաձայնելու դեղատների կողմից կոռուպցիոն ռիսկերի հնարավորության մասին և այսպես շարունակ»,-նշում է մեր զրուցակիցը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031