Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք և ցածր տեսանելիություն) և Սպիտակ-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (անվաշղթաների կիրառման դեպքում), իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտայի միջեցների համար:
Լոռու, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում , Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Գորայք-Սիսիան, Գորիս-Լծեն ավտոճանապարհներին, Հրազդանի, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Դիլիջան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:
Գորիս քաղաքում և «Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։