Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատիվ ունեմ» խմբակցությունը բոյկոտեց, ԱԺ նստաշրջանի մեկնարկին քվորում չապահովվեց

Մարտ 19,2024 10:18

Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին քվորում չապահովվեց։  Գրանցվեց 47 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 54 պատգամավորի գրանցում։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Դահլիճում ներկա պատգամավորների մի մասը չի գրանցվել, չնայած ներկա են։ Եթե ճիշտ եմ հասկանում, «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի գրանցվել, որպեսզի քվորում չլինի, բայց մենք կսպասենք, մինչեւ մյուս պատգամավորները մոտենան, եւ քվորում կլինի»,- ասաց Ռուբինյանը։

Նա նշեց, որ ըստ կանոնակարգի՝ առնվազն 4 ժամ կարող են սպասել, մինչեւ քվորում կլինի։ «Բայց վստահ եմ, որ այդքան չենք սպասի»,- հավելեց Ռուբինյանը։

Քիչ անց Ռուբինյանը հայտարարեց, որ քվորում ապահովվել է։

ԱԺ նիստում ՔՊ խմբակցության նոր պատգամավոր Դավիթ Կարապետյանը երդվեց։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031