Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաիդեալականը կլինի, եթե այս երեք հմուտ ու փորձառու քաղաքական գործիչները միասին գործեին, մեկ թիմում լինեին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ

Մարտ 19,2024 10:05

Խաղաղության պայմանագիր այս իշխանության օրոք քիչ հավանական է, որ կկնքվի, թշնամին միշտ պահանջատեր է լինելու ու շահագրգռված, որպեսզի իշխանափոխություն Հայաստանում տեղի չունենա։

Կա մի ընդհանուր բան, որը կապում է հայաստանյան ներկայիս իշխանություններին իրենց ընտրազանգվածի հետ ու մի քիչ էլ մեր հարևանների հետ, դա իրենց ատելությունից ծնված վախն է, որն ունեն «նախկինների» հանդեպ։ Նրանք հասկանում են, որ իշխանափոխություն պետք է կատարվի հենց «նախկինների» միջոցով։ Եթե ի հայտ գան ուժեր, որոնք որևէ կերպ կապ չունեն ո՛չ Ռոբերտ Քոչարյանի հետ, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի հետ, միևնույն է նրանք համոզված են լինելու, որ այդ ուժերը ծնվել են նրանց հովանավորչությամբ ու ղեկավարությամբ։

Եվ քանի որ հասկանում են նաև, որ իշխանափոխությունից հետո բավարար չափով աջակցություն չեն ունենալու ժողովրդի կողմից՝ անգամ ընդդիմադիր դաշտում դասավորվելու համար, ինչպես դա հաջողվեց նախորդ երկու նախագահներին, ուստի պատրաստ են ամեն կերպ պահպանել իրենց իշխանությունը՝ չկատարելով իրենց տված նախընտրական խոստումներն ու այլ կոպտագույն խախտումներով։

Գենադի Մնացականյան

Ի՞նչ է անում ընդդիմությունը։ Այո, կա համախմբվածություն, օրեցօր ընդդիմադիր դաշտն ավելի է խտանում, ավելի շատ հայտնի ու անհայտ մարդիկ են հրապարակայնորեն արտահայտում իրենց դժգոհությունները գործող իշխանությունների հանդեպ, Հայ Առաքելական Եկեղեցին չշեղվելով իր հոգևոր առաքելությունից, որքան հնարավոր է ակտիվ է նաև  քաղաքական դաշտում, բայց ինչ որ բան պակասում է։ Ավելի ճիշտ, ինչ որ մեկը պակասում է։ Կարծում եմ այդ մեկը պետք է լինի հենց նախորդ իշխանություններից։ Առանց անտեսելու մնացած մեր բազմաթիվ քաղաքական այրերին, նկատենք, որ այդ մեկը կարող է լինել Սերժ Սարգսյանը, կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը, կարող է լինել Վազգեն Մանուկյանը, իսկ ամենաիդեալականը կլինի, եթե այս երեք հմուտ ու փորձառու քաղաքական գործիչները մեկ դառնային ու միասին գործեին, միասին մեկ թիմում լինեին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ։

Մնացած մեր հարգարժան քաղաքական ու տնտեսական գործիչները թող իրենց մեջ ուժ ու կամք գտնեն թոթափելու իրենցից՝ երկրի առաջին դեմքը լինելու բաղձանքներն ու անկեղծորեն միանային նրանց հանուն բարգավաճ, միացյալ ու դեմոկրատական Հայաստանի, միասին համահայկական ճակատ ստեղծեին, միասին հանրապետությունը հզորացնեին։

Թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը և թե՛ Վազգեն Մանուկյանը առանձին-առանձին ինքնաբավ քաղաքական գործիչներ են, միգուցե և, որոշ քաղաքական հարցերում՝ տարբեր մոտեցումներով, բայց, վստահաբար, ունեն շատ կարևոր ընդհանուր մի զգացում՝ Հայրենասիրություն։ Թերևս այս երեք անհատականություններին միացնող միակ բանն է հայրենասիրությունը։ Հենց հայրենասիրությունն էլ կօգնի նրանց  համախմբվել և ցույց տալ աշխարհին թե ինչպես է պետք իշխանափոխություն կատարել հայկական մոդելով։  Եվ քանի որ իշխանությունը փոխվեց Սերժ Սարգսյանի վարչապետության օրոք, ուստի արդար կլիներ, եթե այս խորհրդավոր միությունը կազմակերպելու ծանր լուծն էլ իր վրա վերցներ հենց ինքը Սերժ Սարգսյանը։ Ընտրություններին այլընտրանք չկա։

Հայաստանյան ներկա կառավարությունը պետք է հեռանա ժողովրդի կողմից ամբողջությամբ վստահությունը կորցրած, և նա դրա համար ամեն ինչ անում է։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Հեղինակ ջան, կարո՞ղ է մի հատ էլ համոզեք, որ ձեր տատը ծովային է եղել (մամդ մառյա՞կ էր)։

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Ընկեր ջան, դու Վազգեն Մանուկյանին ինչու? ես էն երկու թալանչիներին միացնում։ Համ էլ,
    ինչպես Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց Հուդային, այնպես էլ Լևոնը ծնեց Ռոբերտին, Ռոբերտը ծնեց Սերժին, Սերժն էլ ծնեց Հուդա նիկոլին։ Ռոբերտն ու Սերժը ձև են բռնում, թե նիկոլի դեմ են պայքարում, բայց իրականում նրանք 2020-2021 թվականների ժողովրդական ակտիվ ըմբոստությունը մաշեցրին, պայքարը մարեցին, քանի որ Կրեմլի հանձնարարությամբ սպասարկում են նիկոլին, այսինքն Կրեմլի դրածոյին։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031