Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը լրատվամիջոցներին ասել է, որ դժգոհ է մնացել Հայաստանի առաջնությունում արձանագրված արդյունքներից: Նա վստահեցրել է, որ այս մտահոգող խնդրի լուծումով կզբաղվի մարզչական ժողովը:
Մասնագետը նշել է նաեւ, որ Փարիզի օլիմպիական խաղերում Էլմիրա Կարապետյանը բացի 10 մետր վարժությունից` նաեւ 25 մետրում մասնակցելու հնարավորություն ունի, իսկ տղամարդկանց հավաքականի անդամներ Հրաչյա Բաբայանը եւ Բենիկ Խլղաթյանը ուղեգիր նվաճելու երկու շանս դեռ պահպանում են. Մեկը Ռիո-դե-Ժանեյրոյում, մյուսը՝ Եվրոպայի առաջնությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ