Կայացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը։
Կողմերը քննարկել են Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանն ու ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր։ Նշվել է, որ ՆԱՏՕ-ին ինտեգրվելը Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունն է։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Սևծովյան տարածաշրջանի անվտանգային խնդիրների շուրջ։
Հանդիպման ընթացքում Սթոլթենբերգը հայտարարել է․
«Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի տարածքներ են։ ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին չեղարկել վրացական տարածքների ճանաչումը որպես անկախ պետություններ»։
Կարդացեք նաև
Նա նաև նշել է, որ Վրաստանը, որը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է, «բախվում է անվտանգության բարդ մարտահրավերների»։
«Մենք ձեռք ձեռքի տված ենք գնալու ՆԱՏՕ-ի ուղղությամբ. կարևոր է նշել, որ Վրաստանում պետք է իրականացվեն օրենքի գերակայության բարեփոխումներ՝ ներառյալ ազատ և բաց խորհրդարանական ընտրությունները»։
«Հայկական ալիք»