Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանն Արման Թաթոյանը ներկայացրել հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:
Ներկայացրել է սահմանի մեր բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները, որի հետևանքով սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչները զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից:
Քննարկել են նաև Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի 19–20-ի ադրբեջանական զինված հարձակումների ռազմավարությունը, էթնիկ զտումների, մարդկանց սպանությունների ու այլ դաժանությունների հարցեր:
Կարդացեք նաև
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ