««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և միջազգային ուղեղային կենտրոնների հետ համագործակցություն հաստատելու նպատակով՝ Վաշինգթոնում հանդիպում եմ ունեցել Ատլանտյան խորհուրդ (Atlantic Council) վերլուծական կենտրոնի Դինու Պատրիսիուի անվան Եվրասիա կենտրոնի տնօրեն դեսպան Ջոն Հերբսթի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները։
Այս համատեքստում դեսպան Հերբսթը կարևոր է համարել ՀՀ ժողովրդավարության զարգացման և տնտեսության դիվերսիֆիկացիայի հարցում ԱՄՆ աջակցությունը։
Հանդիպման ավարտին քննարկել ենք նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պայմանավորվել շարունակել համագործակցությունը՝ նախագծի շուրջ միջազգային փորձագիտական հետաքրքրությունները խորացնելու նպատակով»։
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյան