Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԿՈւ ոլորտում կներդրվի «Էրազմուս+»-ի նոր ծրագիր

Մարտ 18,2024 18:33

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել միջին մասնագիտական կրթության համակարգում ներդրվող «IMPROVET կարողությունների հզորացում» ծրագրի պաշտոնական բացման միջոցառմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը և Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:

Ծրագիրն իրականացվում է ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի, Գյումրու պետական բժշկական քոլեջի, Լիոնի SEPR կամպուսի, Իտալիայի Apro Formazione ուսումնական կենտրոնի, HovakimyanLab ատամնատեխնիկական լաբորատորիայի համատեղ ջանքերով՝ ի նպաստ Հայաստանում մասնագիտական կրթության զարգացման։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և կարևորել ծրագրի ներդրումը ՄԿՈւ ոլորտում՝ այն որակելով որպես կարողությունների զարգացման լավագույն ճանապարհ. «Վստահ եմ, որ այս ծրագիրը, որը ՄԿՈւ համակարգում «էրազմուս+»-ի շրջանակում ներդրվող 2-րդ ծրագիրն է,  ոլորտում նոր ակտիվություն է բերելու:  Հատկապես կարևորում եմ երեք երկրների՝ Հայաստանի, Ֆրանսիայի և Իտալիայի ուսումնական հաստատությունների ընդգրկվածությունը և ծրագրի շրջանակում համագործակցությունը: Սա եվրոպական լավագույն փորձին ծանոթանալու հնարավորություն է, որը կարող է նպաստել նաև դասավանդողների կարողությունների զարգացմանը և կրթական ծրագրերի բովանդակության վերանայմանը»:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին՝ ընդգծելով, որ ներկայում մշակվում են մասնագիտական կրթության կազմակերպման նոր մոտեցումներ: Նրա խոսքով՝ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հաստատել է «Մասնագիտական  կրթության և ուսուցման մասին» օրենքը, որը ոլորտում ապահովելու է նոր կարգավորումներ, մասնավորապես՝ ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրվելու աշխատանքի վրա հիմնված դուալ կրթության մոդելը, իրականացվելու է հաստատությունների քարտեզագրում, սահմանվելու է մասնագիտությունների ինքնարժեք, վերանայվելու է կրթաթոշակային քաղաքականությունը և այլն:

Նշենք, որ  «IMPROVET կարողությունների հզորացում» ծրագիրն իրականացվում է երեք ուղղությամբ՝ «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության մեջ թվային տեխնոլոգիաների ներդրում, մասնագիտական կողմնորոշման նոր մոտեցումներ՝ թվային գործիքների կիրառմամբ, սոցիալ-առողջապահական աջակցողի մասնագիտության ներդրում:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031