Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ մարդը քարտեզը պապկայով իր հետ տանում է Տավուշ, ահաբեկում է մարդկանց». Դավիթ Սահակյանցը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Մարտ 18,2024 17:50

«Տպավորություն է, թե պիտի Երեւանն էլ տանք, որ հանգիստ ապրենք … Ստացվում է՝ հասարակությանը ահաբեկող թիվ 1 մարդը դարձել է վարչապետի պաշտոնը զբաղեցնողը: Էդ մարդը գնում- հասնում է Տավուշ, ահաբեկում է մարդկանց, վախի մթնոլորտ է տարածում, ոչ թե գնում է եւ ասում՝ ժողովուրդ մենք պինդ ենք, եկեք իրար թիկունք կանգնենք: Էն, ինչը որ ասել է, հիմա էլ նույն քարտեզը պապկայով իր հետ տանում է՝ Տավուշում է ցույց տալիս» ,-«Հայելի» ակումբում ասաց մուլտիպիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այցելությանը Տավուշ, որի գյուղերը հանձնելու վերաբերյալ խոսակցություններ են շրջանառվում:

«Առաջ, եթե գյուղեր էր գնում՝ արշավներով խաբելու, հիմա էդ մարդը գնում է գյուղեր մարդկանց ահաբեկելու, որ տները դատարկեք, փախեք, տալիս եմ գյուղերը: Իհարկե, կա որոշակի տեղեկատվություն, որ վատ են ընդունել այս ամենը, բայց նաեւ լսել եմ, որ իրենց հետ տարել են իրենց մարդկանց, որ դահլիճը լցվի» ,-ասաց մուլտիպիլկատորը:

Ինչ վերաբերվում է Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի փակվելուն եւ ուրիշ բուհերի հետ միավորվելուն, այս մասին էլ բանախոսը նշեց. «Այն մարդկանց պահվածքը, ովքեր այսօր կորցնում են կոնսերվատորիա, ես տեսել եմ, երբ փակվում էր «Գոյ» թատրոնը, երբ այլ հատվածներ էին հանձնվում, երբ Արցախ էր հանձնվում …Իրենք սուսուփուս, լուռումունջ այդ ամենն ընդունել են, հիմա եկել, հասել է իրենց, դրա համար բորբոքվել են: Ու ես տեսնում եմ, որ Ժաննա Անդրեասյանը արդեն կանչում է ռեկտորներին ու իրենց ներկայությամբ հայտարարում է, որ փակվելու են բուհերը: Ստացվում է՝ նույնը Նիկոլն անում է հասարակության հետ: Ինքը բերում է մի քանի հոգու՝ մարզպետ, գյուղապետ, գյուղապետի մերձավորներ, իրենց ներկայությամբ հայտարարում է, որ գյուղերը տալիս եմ եւ վերջ, դրանից հետո մարդիկ ասում են, դե մենք ինչ կարող ենք անել, թողնենք մեր տները՝ գնանք: Հիմա նույնը կարող են անել բուհերի ռեկտորներ, որ հիմա կանգնած են օտարման շեմին»:

Դավիթ Սահակյանցի ձեւակերպմամբ. «Մի ամբողջ ահաբեկչական խումբ եկել է իշխանության ու ահաբեկում է մի ամբողջ պետություն, ազգ ու ժողովուրդ: Բոլորը ահաբեկված են, բայց նաեւ այդքան ակնհայտ է Ստոկհոլմյան սինդրոմը, որով տառապում է այս հասարակությունը»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031