Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Ռուսական հաղորդումների ժամանակ եղել է վիրավորանք ՀՀ պետական խորհրդանիշների նկատմամբ, կա ներքին գործերին միջամտություն». Մոսկվայում քննարկում է լինելու

Մարտ 18,2024 17:38

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ ի վերջո ի՞նչ տեղեկություն կա հայկական արբանյակից: Նախարարը պատասխանեց. «Տեւական ժամանակակ լուսանկարները, որոնք արվում են արբանյակի միջոցով, ծառայում են ՀՀ տարբեր պետական գերատեսչություններին»:

Ռուսական հեռուստաալիքներով հակահայ բովանդակության հետ կապված հարցին ի պատասխան՝ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ առաջիկայում Մոսկվայում տեղի են ունենալու խորհրդակցություններ, ինչպես հայ-ռուսական համաձայնագիրն է ենթադրում: Նախարարն ասաց, որ հայկական կողմը կներկայացնի իր տեսակետները, որ որոշ հաղորդումների ժամանակ եղել է վիրավորանք ՀՀ պետական խորհրդանիշների նկատմամբ, կա ներքին գործերին միջամտություն:

Դիտարկմանը, որ նման քննարկում արդեն եղել է եւ ռուսական կողմը հայտնեց, որ չեն ներկայացվել փաստեր՝ Մխիթար Հայրապետյանը պատասխանեց. «Խոսքը դեկտեմբերյան բանակցությունների մասին է: Ոչ միայն որեւէ փոփոխություն բովանդակության մասով չի եղել, այլեւ այդօրինակ հաղորդումների հաճախականությունը պարբերական բնույթ է կրում: Սա նշանակում է, որ համաձայնագրում տեղ գտած գործիքները, որոնք ներդրվել են իբրեւ կանխում այդ հաղորդումների, չեն աշխատում»:

Նա ասաց, որ հայկական կողմը ձեւակերպել է իր պատկերացումները լուծումների վերաբերյալ ու ռուս գործընկերների հետ իրենց աշխատանքներում ներկայացնելու են. «Կարող եմ վստահեցնել, որ յուրաքանչյուր դիրքորոշում, որ որդեգրում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, դրա հիմքում հայ ժողովրդի արժանապատվությունն է դրված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031